Վրաստանի իշխանությունները խոստացել են ուղղումներ մտցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է Վրաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքում ուղղումները որոշելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես ողջունում եմ (Վրաստանի) կառավարության  հավաստիացումներն, այսպես կոչված, արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ: Այժմ մենք աշխատանքային խումբ կստեղծենք Վրաստանի ու Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ՝ որոշելու այն փոփոխությունները, որոնք կարվեն այս օրենքում», - ասել է նա Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: 

«Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել նաև այլ ուղղություններում», - հավելել է Բերսեն։

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենք և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Դրանք բազմահազարանոց բողոքի ցույցերի առիթ են դարձել երկրում։

Եվրամիությունը քննադատել է այդ օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք՝ սպառնալով կասեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը, դադարեցնել ֆինանսական աջակցությունը և նույնիսկ կասեցնել անայցագիր ռեժիմի ազատականացումը Վրաստանի քաղաքացիների համար։

Եվրախորհրդարանի անդամները, դժգոհ լինելով Թբիլիսիի քաղաքականությունից, հոկտեմբերի սկզբին «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջելու և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևում կոչ արեցին ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել այս երկրի ֆինանսավորումը Եվրամիության կողմից։

Հայերեն Русский

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը

Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ