Եվրոպա

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է մաքսատուրքերով, եթե նրանք չավելացնեն ԱՄՆ-ից էներգապաշարների գնումները

2 րոպեի ընթերցում

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է մաքսատուրքերով, եթե նրանք չավելացնեն ԱՄՆ-ից էներգապաշարների գնումները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Բրյուսելը չավելացնի ԱՄՆ-ից նավթի և գազի գնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։

«Ես Եվրամիությանն ասել եմ, որ նրանք պետք է Միացյալ Նահանգների հետ (խմբ.՝ առևտրային հարաբերություններում) ահռելի դեֆիցիտը լրացնի մեր նավթի և գազի գնումների զգալի ավելացմամբ: Այլապես լուրջ մաքսատուրքեր են սպասվում», – գրել է Թրամփը։

Նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում։ Նրա երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է ոչ միայն կրճատել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը՝ ԵՄ-ից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելով, այլև ձեռնարկատերերին ստիպել իրենց գործարանները տեղափոխել ամերիկյան տարածք։ Ինչպես հաղորդել է POLITICO պարբերականը, Բրյուսելում կարծում են, որ հանրապետականի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության նկատմամբ, կարող է աղետալի լինել Եվրամիության խոշորագույն տնտեսությունների մեծ մասի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում