ԵՄ-ն մտադիր է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլն սկսել 2025 թ. սկզբին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայի հետ համայնքին անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլն սկսել 2025 թվականի սկզբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Զուգահեռաբար մենք շարունակում ենք ուղեկցել Ուկրաինային մեր միություն ընդունվելու ճանապարհին։ Եթե Ուկրաինան շարունակի (խմբ.՝ պայմանների կատարման) լավ աշխատանքը, ապա մենք պետք է որ պատրաստ լինենք բանակցությունների առաջին հանգույցը բացել հաջորդ տարվա սկզբին», - ասել է նա:
Կարդացեք հոդվածը` Русский