Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու ուժային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում։

«Այստեղ եմ նաև շնորհակալություն հայտնելու պարոն Մուրադյանին՝  վերջին երկու տարում որպես մարզպետ կատարած մեծածավալ աշխատանքի և այն ներդրման համար, որ ինքն ունեցել է Շիրակի մարզի զարգացման գործում: Մենք պարոն Մուրադյանի հետ թիմակիցներ ենք ու այս ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել և վստահ եմ, որ պարոն Մուրադյանն իր ներուժը կշարունակի օգտագործել այն  բնագավառում, որտեղ կորոշի, որ այդ ներուժի կարիքը կա»:

Նախարարը շնորհավորեց նաև Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության և Շիրակի մարզի առջև։

«Մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահ եմ, որ պարոն Արուշանյանն իր բոլոր ջանքերը  գործադրելու է  այդ աշխատանքները կյանքի կոչելու համար։ Վստահ եմ, որ մարզպետի աշխատակազմն ու համայնքների ղեկավարները կօգնեն իրականացնել այն աշխատանքը, որ դրված է ՀՀ կառավարության ու Շիրակի մարզի առջև»,-հավելեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հայերեն Español

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր