Մշակույթ

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի խաղացանկը համալրել է «Հարաբերություններ» դրաման

1 րոպեի ընթերցում

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի խաղացանկը համալրել է «Հարաբերություններ» դրաման

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։ Բեմադրության մեջ ընդգրկված են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները՝ Սուրեն Շահվերդյանի արվեստանոցից։ 

Պիեսում սիրո պատմություններ են՝ ոգեշնչված ոչ թե դասական գրականությունից, այլ իրական կյանքից։ Հանդիսատեսն իրեն կզգա բեմում կատարվողի մի մասնիկը։ Բոլոր կերպարները վերապրում են սիրո, վախի և հիասթափության զգացողություններ, որոնք ծանոթ են բոլորին, և հենց դա է նրանց խելագարության եզրին հասցնում։

Ներկայացումն առանց խոսքերի է, խոսում են մարդու մարմինը, ժեստերը։

Բեմանկարիչն Արեգ Միրիջանյանն է, ժեստերի թարգմանիչը՝ Ժաննա Ցականյանը: 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում