ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ շաթդաունի վտանգ ստեղծելով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որն առաջարկել էր խոսնակ Մայք Ջոնսոնը, և որին աջակցում էր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ տասնյակ հանրապետականներ դեմ են դուրս եկել նորընտիր նախագահին՝ կառավարության աշխատանքի դադարեցման՝ շաթդաունի վտանգ ստեղծելով։ 

Օրինագծին կողմ է քվեարկել 174, դեմ՝ 235 օրենսդիր։

Թրամփը փորձում էր ճնշում գործադրել օրենսդիրների վրա, որպեսզի օրինագիծն ընդունվի մինչև հունվարի 20-ին իր կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը, սակայն նրա կուսակցության որոշ անդամներ հրաժարվել են ընդունել փաթեթը, որով նախատեսվում էր ծախսերի ավելացում և դաշնային կառավարության 36 տրիլիոն պարտքի ավելացում ևս մի քանի տրիլիոնով։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնն ասել է, որ մեկ այլ լուծում կգտնվի՝ առանց մանրամասնելու հաջորդ քայլերը։

Ջոնսոնն օրինագիծը ներկայացրել էր դեկտեմբերի 19-ի կեսօրին: Այդ օրինագծով կառավարության ֆինանսավորումը ներկայիս մակարդակում կպահպանվեր մինչև մարտ, մոտ 100 միլիարդ դոլար կհատկացվեր աղետների հետևանքով տուժածներին։ Բացի այդ, երկու տարով կկասեցվեին պետական պարտքի առավելագույն չափի սահմանափակումները, ինչը Թրամփին թույլ կտար իրականացնել հարկերի կրճատումներ, ինչպես խոստացել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Կառավարության ֆինանսավորման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 20-ին, ժամը 23։59-ին։ Եթե օրենսդիրներին չհաջողվի երկարաձգել այդ վերջնաժամկետը, ապա ԱՄՆ կառավարությունը կսկսի մասնակի շաթդաունը, որի պատճառով, ըստ Reuters-ի, կդադարի ֆինասնավորումն «ամեն ինչի համար՝ սկսած սահմանների պահպանությունից մինչև ազգային զբոսայգիներ»։ Բացի այդ, ավելի քան 2 միլիոն դաշնային աշխատակիցներ կզրկվեն վճարումներից։ 

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության վարչությունը հայտարարել է, որ սուրբծննդյան արձակուրդների այս զբաղված շրջանում ճանապարհորդողները կարող են ստիպված լինել երկար հերթեր կանգնել օդանավակայաններում։

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը