Հայաստան

Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1–ից սահմանված դրույքաչափերի որոշումը

2 րոպեի ընթերցում

Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1–ից սահմանված դրույքաչափերի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական դատարանն անվավեր է ճանաչել այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու ավագանու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: 

«ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է»,–գրել է Կոստանյանը: 

Նա հավելել է, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել էին նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում էին ըստ քաղաքի գոտիավորման: 

«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 300 դրամ, 
մեկ օրվա համար` 2 000 դրամ, 
մեկ շաբաթվա` 5 000 դրամ, 
մեկ ամսվա՝  18 000 դրամ, 
իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:  

«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 200 դրամ, 
մեկ օրվա համար՝ 1000 դրամ, 
մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, 
մեկ ամսվա` 4000 դրամ, 
մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում