ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց Ջուլիետա Ազարյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրեց ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրեց դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին: 

Դավիթ Առուշանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 11-ին։

Հայերեն Español Русский