Ամանորյա լավագույն նվերներն ու հեքիաթային տրամադրությունը մեկ վայրում. «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառը վերադառնում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Big Christmas Market with Coca-Cola 2024-2025» ցուցահանդես-տոնավաճառը վերադառնում է. ամանորյա հեքիաթային  տրամադրություն, գույնզգույն տաղավարներ, որտեղ կարելի է տեղում ձեռք բերել Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս  տարի ցուցահանդեսին մասնակցում են  250-ից ավել ընկերություններ, որոնք հնարավորություն են ստեղծում անցկացնելու 5 անմոռանալի օր՝ տոնական միջավայրում և մասնակիցը լինելու հագեցված ու չկրկնվող ծրագրերի: Գործելու են  ամանորյա հատուկ առաջարկներ և զեղչեր:

Ցուցահանդեսի համակազմակերպիչ Idram&IDBank-ը տոնավաճառի մասնակիցներին գրեթե բոլոր տաղավարներում տրամադրելու է հատուկ առաջարկներ և անակնկալներ: Գրեթե բոլոր տաղավարներում Idram-ով վճարելիս մասնակիցները կկարողանան ստանալ 25 տոկոս բոնուս, որը կարող են հենց տեղում օգտագործել: 

Միջոցառման համակազմակերպիչ՝ Coca-Cola Hellenic Bottling company-ին ցուցահանդեսի տարածքում ստեղծել է ամանորյա հեքիաթ՝ հնարավորություն  ընձեռելով  անվճար լուսանկարահանվել և շփվել  իրական Santa Claus-ի հետ:

Coca-Cola Hellenic Bottling company-ն ևս մեկ անակնկալ է պատրաստել ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին՝ ստեղծելով «Դոբրի» բնական հյութերի   մանկական գոտի:

Ցուցահանդեսին բոլոր այցելուները կունենան հնարավորություն՝  ծանոթանալու մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներին, պրոդուկտներին և ծառայություններին, գնումներից առաջ համտեսելու ներկայացված մթերքները, խմիչքները և ստանալու ինֆորմացիա տվյալ կազմակերպության մասին՝ հետագայում գնումներ կատարելու նպատակով:

«Big Christmas Market with Coca-Cola 2024-2025» այս տարի  անցկացվում է Մերիդիան էքսպո կենտրոնում՝ Ոսկերիչների 1 հասցեում: Գործելու են նաև անվճար փոխադրամիջոցներ, որոնք ժամը մեկ տեղափոխելու են այցելուներին Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան և հակառակ ուղղություններով: 

Ցուցահանդեսի մուտքն անվճար է և  հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 18-ից  22-ը:

 

 

Հայերեն العربية

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան