Ամանորյա լավագույն նվերներն ու հեքիաթային տրամադրությունը մեկ վայրում. «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառը վերադառնում է
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Big Christmas Market with Coca-Cola 2024-2025» ցուցահանդես-տոնավաճառը վերադառնում է. ամանորյա հեքիաթային տրամադրություն, գույնզգույն տաղավարներ, որտեղ կարելի է տեղում ձեռք բերել Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 250-ից ավել ընկերություններ, որոնք հնարավորություն են ստեղծում անցկացնելու 5 անմոռանալի օր՝ տոնական միջավայրում և մասնակիցը լինելու հագեցված ու չկրկնվող ծրագրերի: Գործելու են ամանորյա հատուկ առաջարկներ և զեղչեր:
Ցուցահանդեսի համակազմակերպիչ Idram&IDBank-ը տոնավաճառի մասնակիցներին գրեթե բոլոր տաղավարներում տրամադրելու է հատուկ առաջարկներ և անակնկալներ: Գրեթե բոլոր տաղավարներում Idram-ով վճարելիս մասնակիցները կկարողանան ստանալ 25 տոկոս բոնուս, որը կարող են հենց տեղում օգտագործել:
Միջոցառման համակազմակերպիչ՝ Coca-Cola Hellenic Bottling company-ին ցուցահանդեսի տարածքում ստեղծել է ամանորյա հեքիաթ՝ հնարավորություն ընձեռելով անվճար լուսանկարահանվել և շփվել իրական Santa Claus-ի հետ:
Coca-Cola Hellenic Bottling company-ն ևս մեկ անակնկալ է պատրաստել ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին՝ ստեղծելով «Դոբրի» բնական հյութերի մանկական գոտի:
Ցուցահանդեսին բոլոր այցելուները կունենան հնարավորություն՝ ծանոթանալու մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներին, պրոդուկտներին և ծառայություններին, գնումներից առաջ համտեսելու ներկայացված մթերքները, խմիչքները և ստանալու ինֆորմացիա տվյալ կազմակերպության մասին՝ հետագայում գնումներ կատարելու նպատակով:
«Big Christmas Market with Coca-Cola 2024-2025» այս տարի անցկացվում է Մերիդիան էքսպո կենտրոնում՝ Ոսկերիչների 1 հասցեում: Գործելու են նաև անվճար փոխադրամիջոցներ, որոնք ժամը մեկ տեղափոխելու են այցելուներին Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան և հակառակ ուղղություններով:
Ցուցահանդեսի մուտքն անվճար է և հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 18-ից 22-ը: