ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոհամալիրը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 106-ամյակի առթիվ։
«Շնորհավորում ենք «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 106-ամյակի առթիվ։ Մաղթում ենք բարգավաճում, աճ և ստեղծագործական հաջողություն»,- ասված է շնորհավորական ուղերձում։
1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: 1920-1922 թթ. գործակալությունը կոչվել է «Հայկավռոստա», 1922-1972 թթ.` Հայկական հեռագրական գործակալություն, 1972 թվականին անվանվել է «Արմենպրես»:
Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոհամալիրն ապահովում է Ղազախստանի նախագահի գործունեության լուսաբանումը։ Հեռուստառադիոհամալիրը հիմնադրվել է 1996 թվականին։ Հեռուստառադիոհամալիրի կազմում են «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը, JIBEK JOLY հեռուստաընկերությունը և Փաստագրական ֆիլմերի կենտրոնը։