Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն անվտանգային ոլորտին առնչվող բացահայտում է խոստանում մոտ օրերս

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանն անվտանգային ոլորտին առնչվող բացահայտում է խոստանում մոտ օրերս

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված լավ բացահայտում կլինի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: 

«Մոտ օրերս մի լավ բացահայտում է լինելու: Դա Հայաստանի համար շատ կարևոր է»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բացահայտումն անվտանգային ոլորտի հետ կապված է: 

Նա այս պահին այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով, որ հետո հանրությանն անպայման կներկայացվի:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում