Իրանական «Մեհր» մեդիա խմբի գլխավոր գործադիր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական Մեհր մեդիա խմբի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Ռահմաթին շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ Գործակալության հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ։ 

Ուղերձում ասված է․ 

«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես Հայաստանի առաջատար գործակալություն՝ «Արմենպրես»-ը մշտապես եղել է տեղեկատվության վստահելի աղբյուր՝ կենսական դերակատարում ունենալով երկրի մեդիա դաշտում և ձևավորելով հանրային ըմբռնում ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Իսկապես ուշագրավ և նշանակալի է, որ այս հարգարժան գործակալությունը նշում է իր 106-ամյակը, ինչը վկայում է նրա բացառիկ ձեռքբերումների և նշանավոր ինքնության մասին: 

Ավելին, ձեր ուշադրությունը պարսկերենի և իրանական լսարանի նկատմամբ, որը հնարավորություն է տվել Հայաստանի ներքաղաքական նորությունները պարսկերենով հրապարակել, շատ գովելի և գնահատելի է:

Ես անկեղծորեն գոհ եմ մեր մեդիա կազմակերպությունների, մասնավորապես Մեհր մեդիա խմբի  և «Արմենպրես» լրատվական գործակալության սերտ համագործակցությունից և ակնկալում եմ, որ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի ապագայում:

Կրկին ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության բոլոր անդամներին և մաղթում շարունակական հաջողություններ և աճ գալիք տարիներին»:

Հայերեն العربية English Español فارسی Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը