ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական Մեհր մեդիա խմբի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Ռահմաթին շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ Գործակալության հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասված է․
«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես Հայաստանի առաջատար գործակալություն՝ «Արմենպրես»-ը մշտապես եղել է տեղեկատվության վստահելի աղբյուր՝ կենսական դերակատարում ունենալով երկրի մեդիա դաշտում և ձևավորելով հանրային ըմբռնում ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Իսկապես ուշագրավ և նշանակալի է, որ այս հարգարժան գործակալությունը նշում է իր 106-ամյակը, ինչը վկայում է նրա բացառիկ ձեռքբերումների և նշանավոր ինքնության մասին:
Ավելին, ձեր ուշադրությունը պարսկերենի և իրանական լսարանի նկատմամբ, որը հնարավորություն է տվել Հայաստանի ներքաղաքական նորությունները պարսկերենով հրապարակել, շատ գովելի և գնահատելի է:
Ես անկեղծորեն գոհ եմ մեր մեդիա կազմակերպությունների, մասնավորապես Մեհր մեդիա խմբի և «Արմենպրես» լրատվական գործակալության սերտ համագործակցությունից և ակնկալում եմ, որ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի ապագայում:
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության բոլոր անդամներին և մաղթում շարունակական հաջողություններ և աճ գալիք տարիներին»: