ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. Միշուստին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում պարենային անվտանգությանը, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմներին և հայտնել է հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%: 

«Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Լիովին բավարարում ենք հացահատիկի, բուսական յուղի, խոզի միս, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը», - ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշել է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել միության երկրների միջև փոխլրացման և «բոլոր մակարդակներում համակարգված գործողությունների» շնորհիվ։

Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն նախատեսում է մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել անդամ երկրներում սննդի պակասը։ 

«Երեք տարի առաջ մենք հասկացանք հացահատիկի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի, արևածաղկի ձեթի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման նպատակահարմարությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղաքացիների համար դրանց պակասից, համակարգել դիրքորոշումները միության սահմաններից դուրս արտահանման առումով։ Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, որ ամենակարևորն է, օպերատիվ կերպով հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունը», - ասել է Միխայիլ Միշուստինը։ 

Միևնույն ժամանակ ՌԴ վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ երկրները քննարկում են հավաքական պարենային անվտանգության պայմանագրի կնքումը։ 

«Քննարկվում է հավաքական պարենային անվտանգության մասին առանձին միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը։ Այն պետք է ընդգրկի ոչ միայն վերջնական արտադրանքի մատակարարումը, այլև թույլ կտա մեզ համատեղ զարգացնել մեր երկրների բուծման և սերմերի պաշարը», - ասել է Միշուստինը։

Նա մատնանշել է, որ այս նախաձեռնությունն անհրաժեշտ է միության ագրոարդյունաբերական համալիրն էլ ավելի ամրապնդելու և քաղաքացիներին որակյալ սննդամթերք ապահովելու համար։

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հայերեն Español Русский

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին