Վրաստան

Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ցուցարարները, որոնք բողոքում են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման դեմ, դեկտեմբերի 16-ին կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել են հարակից Ռուսթավելի պողոտան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Սա արդեն տասնիններորդ նման բողոքի ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։ Դեկտեմբերի 16-ի բողոքի ակցիային միացել են գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ և հրատարակչության աշխատակիցներ։ Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ ջարդերի վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանել են՝ կիրառելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում