Հայաստանն ու Հունաստանը նախատեսում են ստորագրել արձանագրություն, ինչը նոր հնարավորություն կբացի երկու երկրների հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների կառավարությունները քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն են դրսևորում զարգացնելու միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։

Զրուցակիցներն արձանագրել են, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համատեղ արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել վաղը կայանալիք համատեղ նիստի ավարտին, ինչը, վստահաբար, նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ միաժամանակ դառնալով տնտեսական կարևոր հարթակ հայ-հունական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված Հայաստան-Հունաստան ջերմ և վստահելի հարաբերությունների ներկայիս մակարդակից՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը և առկա ներուժն ամբողջապես իրացնելու ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Անդրադարձ է կատարվել նաև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը:

Հայերեն English Español Français Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել