Ադրբեջանում հայտարարել են դիվերսիա պլանավորող ծայրահեղական խմբավորում հայտնաբերելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարել են ծայրահեղական խմբավորման գործունեությունը բացահայտելու և կասեցնելու մասին, որը ծրագրել է դիվերսիա իրականացնել և պատանդներ վերցնել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ֆախրադդին Շախմուրովը (ծնված 1984 թ.), Ջալալ Մուրադովը (ծնված 1960 թ.), Քամրան Բաբաևը (ծնված 1998 թ.) այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր խումբ, որի նպատակը երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ ծանր հանցագործություններ կատարելն էր։ Ծայրահեղականները գաղտնի հանդիպումներ են կազմակերպել ողջ երկրում և փակ խմբեր ստեղծել սոցիալական ցանցերում, պատրաստվել են դիվերսիա իրականացնել պետական ​​կառույցների դեմ։ 

Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի, ներկայացվել է հանցավոր համայնքի դրոշը։ Ֆախրադին Շախմուրովին հանձնարարվել է ղեկավարել հանցագործությունների պլանների մշակումը, որոնք կատարվելու էին հանուն խմբի նպատակների: 

«Շախմուրովը և նրա հանցակիցները պահանջներ ներկայացնելու նպատակով պլան են պատրաստել պետական ​​սահմանի մաքսակետերից մեկը գրավելու և պատանդներ վերցնելու համար։ Նպատակը եղել է վնաս հասցնել երկրի պաշտպանունակությանը և տնտեսական անվտանգությանը, պատանդ վերցնել աշխատակիցներին և այլ անձանց՝ հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կազմակերպված խմբի անօրինական գործողությունները կասեցվել են»,- ասվում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ։ 

Ֆախրադին Շախմուրովը քրեական հետապնդման է ենթարկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 28.282.2 (կազմակերպված խմբի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների նախապատրաստում), 28.215.3 (պատանդ վերցնելու նախապատրաստում), 218.1 (հանցավոր համայնքի ստեղծում) և 281.2 (պետության դեմ կոչեր պարունակող նյութերի տարածում) հոդվածներով։ 

Հայերեն العربية

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում