Մոսկվան հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Գալուզին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը։

«Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 简体中文

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի