Աշխարհ

Բուլղարիայում ՆԱՏՕ-ի բրիգադի տեղակայման համար կկառուցվի օբյեկտների համալիր

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում ՆԱՏՕ-ի բրիգադի տեղակայման համար կկառուցվի օբյեկտների համալիր

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայում նախատեսվում է ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի համար նախատեսված օբյեկտների համալիր կառուցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովը։

Նշվում է, որ բնակելի, կրթական և սպորտային օբյեկտները կտեղակայվեն երկրի հարավ-արևելքում գտնվող Յամբոլ քաղաքի մերձակայքում, Քաբիլ ռազմական թաղամասում։ Նախարարն ընդգծել է, որ ցանկացած զինամթերք, որը կօգտագործվի, կպահվի բնակավայրերից և զորանոցներից դուրս գտնվող պահեստներում։

«Նախատեսված չէ զինամթերք կամ այլ վտանգավոր նյութեր պահեստավորել կառուցվելիք համալիրում»,- հավելել է Բուլղարիայի պաշտպանության նախարարը։

ՆԱՏՕ-ի բրիգադը բաղկացած կլինի երեք հազար զինվորականից։ Բուլղարիան ներկայումս բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և գնումների գործակալության հետ՝ շինարարության նախագծի արժեքը որոշելու համար:

Մյուս կողմից գրեթե երեք հազար ստորագրություն է հավաքվել Յամբոլի մոտ ՆԱՏՕ-ի բրիգադի տեղակայման դեմ։ Ստորագրահավաքը նախաձեռնել է տեղական «Ձախ» կոալիցիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում