Քաղաքականություն

Սիրիան խոստացել է պատժել այն ռազմական լրագրողներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար

1 րոպեի ընթերցում

Սիրիան խոստացել է պատժել այն ռազմական լրագրողներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական լրագրողները, ովքեր մասնակցել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած ՝Սիրիայի կառավարության կողմից իրադարձությունների լուսաբանմանը, կպատժվեն անցումային արդարադատության շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարարությունը։  

«Մենք հաստատում ենք, որ բոլոր ռազմական լրագրողները, ովքեր մասնակցել են Ասադի տապալված ռեժիմի տեղեկատվական պատերազմին և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են սիրիացի ժողովրդի դեմ հանցագործությունների քարոզչությանը, արդարացիորեն կպատժվեն՝ որպես անցումային արդարադատության մաս»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնել էր, որ ընդդիմության բարձր հրամանատարությունն արգելել է ցանկացած ոտնձգություն սիրիական պետական ​​լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում