Միացյալ Նահանգներ

Թրամփի թիմը քննարկումներ է վարում Ուկրաինայի պաշտոնյաների և Բայդենի վարչակազմի հետ՝ պատերազմի դադարեցման շուրջ

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: Former U.S. President Donald Trump attends the Trump Organization civil fraud trial, in New York State Supreme Court in the Manhattan borough of New York City, U.S., November 6, 2023. REUTERS/Brendan McDermid/Pool/File Photo
FILE PHOTO: Former U.S. President Donald Trump attends the Trump Organization civil fraud trial, in New York State Supreme Court in the Manhattan borough of New York City, U.S., November 6, 2023. REUTERS/Brendan McDermid/Pool/File Photo

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը բանակցություններ է վարում գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ ՌՈւսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման հնարավորության շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «NBC News» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ հաղորդման, Թրամփը լուրջ տրամադրված է՝ հասնելու խաղաղության համաձայնության իր նախագահության առաջին իսկ օրը։ Սակայն նրա թիմը դեռևս Ուկրաինայի կառավարությանն այս հարցում չի ներկայացրել որևէ հստակ ծրագիր կամ առաջարկ։

NBC-ն նշում է, որ Թրամփի թիմը, հավանաբար, կմերժի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին վերջնականապես անդամակցելու ձգտումը։ Այսպիսով, որոշ դաշնակիցներ կարող են Ուկրաինային առաջարկել անվտանգության երաշխիքներ՝ փոխարինելով դաշինքին լիիրավ անդամակցությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում