Սպորտ

Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում

 ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղայանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 165, 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 205 կգ:

 Աղայանը զրո ստացավ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում