Հայաստան

ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների Պաշտպանի իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը,  քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության, բուլինգի, խտրականության դեմ պայքարի, Սահմանադրական իրավունքի և իրավունքի սահմանափակումների մասին մի շարք հարցեր։   

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը՝ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։  

Հանդիպման վերջում դպրոցականները շնորհակալություն են հայտնել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքիր և բովանդակային զրույցի համար:

Ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում