Ռուսաստան

Խերսոնում ռուսական հարվածներից կա 2 զոհ, 4 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Խերսոնում ռուսական հարվածներից կա 2 զոհ, 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Խերսոնի մարզի բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Բացի այդ, ոստիկանությունը հաղորդել է, որ վնասվել է 4 մասնավոր տուն, 3 բազմահարկ շենք, 7 ավտոմեքենա, գյուղատնտեսական տեխնիկա, վարչական շենք, գազատար։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զանգվածային հարվածներ են հասցվել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ուկրաինական ուժերի հարձակման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում