Հայաստան

Եղանակային վատ պայմանների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթերը

1 րոպեի ընթերցում

Եղանակային վատ պայմանների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ի գիշերվանից սկսած եղանակային պայմանների պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կան չեղարկված և ուշացած չվերթեր: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը՝ նշելով, որ չեղարկումների պատճառը վատ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղն ու ցածր տեսանելիությունը:

«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթերը, որոնք վայրէջք են կատարել Թբիլիսիում: Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսը՝ Նիժնի Նովգորոդում:

Ուշացումով կլինի չորս չվերթ`Մոսկվայից, և մեկը՝ Մինվոդիից: Ներկա պահին չվերթի են պատրաստվում դեպի Քիշնև և Լառնակա ուղևորվող օդանավերը, որոնք սպասում են եղանակի կարգավորմանը»,-նշեց օդանավակայանի մամուլի խոսնակը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում