ՀՀ նախագահը և Ավստրիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր համագործակցությունը:

Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը: Վերջին ժամանակաշրջանում այն ավելի ինտենսիվ է դարձել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ավստրիային, Ավստրիայի իշխանություններին այն աջակցության համար, որ ցուցաբերել են Հայաստանին»,- ասել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ի սկզբանե, 1992 թվականից ի վեր, բարեկամական են եղել, և ինչպես ճշմարտացիորեն նշեցիք, վերջին տարիներին լրացուցիչ դրական դինամիկա և զարգացում է գրանցվել դրանցում»,- ասել է դեսպանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության ձևաչափերով:

Առանձնահատուկ շեշտվել է Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գնահատելի գործունեության կարևոր դերակատարությունն ու նշանակությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը դրական են գնահատել երկրների միջև տարբեր մակարդակներում արդյունավետ շփումներն ու փոխայցելությունները, որոնք նոր խթան են հանդիսանում տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցության ամրապնդման համար:

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն