Քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահի հետ քննարկել է խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահի հետ քննարկել է խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել կարևորագույն միջազգային համաժողովներից մեկի` Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահ Սիմեոն Ցոմոկոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, պաշտպանական ուղղություններում գրանցված զարգացումները, ներկայացրել տնտեսական առաջնայնությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներուժին:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկկողմ կազմակերպվող խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության և աջակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային թեմաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում