Հայաստան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

2 րոպեի ընթերցում

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

 ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին Ucom-ի ֆիքսված կապը միացնելու լավագույն ժամանակն է. ընկերությունը հայտարարում է ամանորյա ակցիա, որի շրջանակում Unity փաթեթներին միացող բաժանորդները կստանան մինչև 70% զեղչ՝ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից կամ պաշտոնական կայքից հեռախոս և հեռուստացույց ձեռք բերելու համար։ 

Մասնավորապես, Unity ցանկացած փաթեթին միանալու դեպքում բոլոր հեռախոսների համար կտրամադրվի մինչև 70% զեղչ։ Մինչև 50% զեղչով հասանելի կլինեն հեռուստացույցները՝ Unity 16000 կամ Unity 20000 փաթեթներից մեկին միանալու դեպքում։

«Այս տարի ամանորյա ակցիայի հետ կապված մենք չենք սահմանափակվել միայն մեկ ակցիայով, այլ մեր բաժանորդների համար մշակել ենք երկու առաջարկ։ Հատկապես նրանց համար, ովքեր պլանավորում էին մեր Unity փաթեթներից մեկին միանալ, այժմ հիանալի ժամանակ է, քանի որ որակյալ տան ինտերնետ և հեռուստատեսություն ստանալուց բացի մեր սիրելի բաժանորդները կկարողանան զգալի զեղչերով հեռախոսներ ու հեռուստացույցներ գնել՝ մեր կապի ծառայություններից ավելի մեծ հաճույքով օգտվելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ առաջարկը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։

Հեռուստացույցներն ու հեռախոսները ակցիայի շրջանակում զեղչով գնելու համար կարող եք տեսնել և ընտրել ընկերության կայքում։

Հեռախոսները հնարավոր է տեսնել և ձեռք բերել նաև ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոններում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում