Բարձր տեխնոլոգիաներ

Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությամբ

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ուրուգվայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարանի տնօրեն Խավիեր Պոլադյանին և Ուրուգվայի հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի (ANEP) Լեզվական քաղաքականության վարչության պետ Ալդո Ռոդրիգեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Նշվել է, որ Ուրուգվայի հետ մի շարք ոլորտներում գործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձ կա, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀԲԸՄ-ի օժանդակությամբ, սակայն կա նաև մեծ հետաքրքրվածություն և ցանկություն գործակցային կապեր հաստատել տեխնոլոգիական ոլորտում, հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

Ներկայացվել են նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության ուղղվածությամբ ծրագրերը՝ մասնավորապես մասսայական ուսուցման և կարողությունների զարգացման ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև «Plug and Play»-ի կողմից իրականացվող աքսելերացիոն ծրագրին՝ ուղղված Հայաստանում ստարտափների զարգացմանը, «Արմաթ» լաբորատորիաների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, COAF սմարթ կենտրոնի գործունեությանը։

Քննարկվել են արդյունավետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ որպես մեկնարկ դիտարկելով տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների միջև աշխատանքային հարթակների ստեղծումը, տեխնոլոգիական կրթության, ագրոտեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, արհեստական բանականության, մի շարք այլ ուղղություններով փորձի փոխանակումը, երկխոսության հաստատումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում