Մանրամասներ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները «քիչ թե շատ միասնական» են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում և անհրաժեշտ են համարում առաջիկա օրերին Սիրիայի շուրջ փաստաթղթի մշակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստից մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Խորհուրդը, կարծում եմ, քիչ թե շատ միակարծիք էր Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման, խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության հարցում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, դիվանագետը ՄԱԿ-ի ԱԽ փակ խորհրդակցությունները գնահատել է որպես դրական։ Նեբենզյան ասել է, որ հանդիպումներում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ մշակելու անհրաժեշտությունը։ Նման փաստաթուղթ կարող է հայտնվել մոտ օրերս։

Նեբենզյայի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, զարմացած են Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից։

Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «հակասական» հայտարարություններին։

«Մենք հակասական հայտարարություններ ենք լսում Իսրայելից։ Մենք չգիտենք, թե Գոլանի բարձունքների որ հատվածն է նա (խմբ.՝ Նեթանյահուն) համարում Իսրայելի մաս՝ հաշվի առնելով նրանց կողմից բուֆերային գոտու խախտումը», - ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն արդարացրել է օրերս Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում սիրիական տարածքի գրավումը

Սիրիայում իշխանափոխության մասին լուրերի ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զորքերին հրամայել էր մտնել բուֆերային գոտի` նշելով, որ Գոլանի բարձունքներում բուֆերային գոտու մասին Իսրայելի և Սիրիայի միջև գործող համաձայնագիրը ներկայում դե ֆակտո գոյություն չունի։ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Իսրայելն այս քայլով խախտում է 1974 թ. Սիրիայի և Իսրայելի միջև կնքված տարանջատման մասին համաձայնագիրը։

Իր հերթին, դեկտեմբերի 9-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները, որոնք Իսրայելի կողմից օկուպացված են շուրջ 60 տարի, «հավերժ կմնան Իսրայելի մասը», քանի որ Իսրայելի կողմից ավելի բարձր դիրքերի հանդեպ վերահսկողությունն «ապահովում է անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Հայերեն Русский

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով