Մերձավոր Արևելք

Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթակա Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին։

Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորությունները հենց որ մեզ դա խնդրեն»,- ասել է նա։

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում