Մերձավոր Արևելք

Սիրիայի ընդդիմադիր զինյալների ղեկավարությունը համաներում է հայտարարել պարտադիր զորակոչվածների համար

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր զինյալների ղեկավարությունը համաներում է հայտարարել պարտադիր զորակոչվածների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմության ռազմական գործողությունների վարչությունը համընդհանուր համաներում է հայտարարել պարտադիր ծառայության կանչված բոլոր զինվորների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Al Arabiya»-ն, ընդդիմության ռազմական գործողությունների վարչությունն այս մասին հայտարարություն է տարածել «Տելեգրամ»-ի ալիքում:

 «Ռազմական գործողությունների վարչությունը հայտարարում է համընդհանուր համաներում բոլոր զինվորների համար, ովքեր հարկադիր զորակոչվել են։ Նրանց կյանքը ապահովված է, և արգելված է հարձակվել նրանց վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Սիրիայում ռազմական գործողությունների հրամանատարի տեղակալը միաժամանակ հայտնել է, որ բոլոր խմբավորումները կմիանան ռազմական գերատեսչությանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում