ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմադիր «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Սիրայի Զարգացման և հումանիտար հարցերի նախկին նախարար Մուհամմադ ալ-Բաշիրիի հետ և նրան անցումային կառավարություն ձևավորելու հանձնարարական տվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Մուհամմադ ալ-Բաշիրին հանձնարարվել է ձևավորել Սիրիայի նոր կառավարություն՝ անցումային գործընթացը կառավարելու համար:
Դա տեղի է ունեցել սիրիական զինված ընդդիմության գործողությունների հրամանատար Ահմեդ ալ-Շարաայի, երկրի վարչապետ Մուհամմադ ալ-Ջալալիի և Մուհամմադ ալ-Բաշիրի հանդիպումից հետո՝ իշխանության փոխանցման մեխանիզմները որոշելու և Սիրիայում քաոս թույլ չտալու համար