Վրաստան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ։

Նա անընդունելի է համարել վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները՝ նշելով, որ դրանք պետք է դադարեցվեն: 

«Այս գործողությունները խարխլում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են Վրաստանի սահմանադրական հավատարմությանը եվրոպական ապագային: Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անմիջապես կդադարեցնի բոլոր տեսակի աջակցության ծրագրերը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանք» կուսակցությունից կառավարության ներկայացուցիչների հետ, մինչև դադարեցվի եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը», - ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում