ՀԱՊԿ-ի անտարբեր վերաբերմունքը փոխեց հասարակական կարծիքը Հայաստանում. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ Հայաստանը իրական աջակցություն չի ստացել այդ դաշինքից, երբ վերջին տարիներին Հայաստանը ենթարկվել է հարձակումների, խախտվել են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին։  

«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։

Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հայերեն English Español Français Русский 中文

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր