Քաղաքականություն

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Եղիշե Կիրակոսյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից գերիների վերադարձի հարցը բարձրացվել է թե՛ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), թե՛ Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), սակայն այդ ատյանները գտել են, որ հարցը դուրս է իրենց իրավասությունից։

«Ցավոք, գերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում դրա վերաբերյալ պահանջ ներկայացրել ենք՝ թե՛Արդարդատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։ Ցավոք, միջազգային դատարանները համարել են, որ այդ հարցը իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները հիմնականում ուղղված են գերիների նկատմամբ իրավական երաշխիքների ապահովմանը, մինչդեռ նրանց վերադարձի հարցն ավելի շատ լուծվում է քաղաքական հարթակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում