Մերձավոր Արևելք

Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հակակառավարական ուժերը, որոնք գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, հայտնել են այնտեղ պարետային ժամ մտցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Deutsche Welle-ն։

Պարետայն ժամը կտևի տեղի ժամանակով 16:00-ից մինչև 5:00-ն։

Հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ 

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում