Սիրիական ընդդիմության ներկայացուցչի պնդմամբ՝ Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել
1 րոպեի ընթերցում
![Սիրիական ընդդիմության ներկայացուցչի պնդմամբ՝ Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/08/9A5EtUVKnpx9umXZ6XPkeUtOG4P1h0Ky2E0pJeT2.webp)
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղկոմիտեի անդամ Անաս ալ-Աբդը՝ կարծիք հայտնելով, որ Ասադը հնարավոր է աֆրիկյան որևէ երկիր գնա:
Նրա խոսքով՝ առայժմ Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: