Հայաստան

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Ջ․ Թ․-ն (ծնված 1985 թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում