ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են խմբակցությունից:

Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը: 

 

Հայերեն Русский