Ամիրյան փողոցում երթևեկությունը կփոխվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքեր ավելացնելու նպատակով՝ Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ Ամիրյան - Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն
համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Հայերեն