Մշակույթ

Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տարեդարձի կապակցությամբ Կապանում բացվել է «Իմ սիրտը Կապանում է» խորագրով անհատական ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տարեդարձի կապակցությամբ  Կապանում բացվել է «Իմ սիրտը Կապանում է» խորագրով անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տարեդարձի կապակցությամբ Կապանի Ժամանակակից Արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Իմ սիրտը Կապանում է» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դանիելյանի հեղինակային հավաքածուն 2022 թվականին ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների միությունում, իսկ դեկտեմբերի 4-ին նկարչի հիշատակին նվիրված ցուցահանդեսը բացվել է հայրենի Կապանում:

Ցուցահանդեսին ներկա էին Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, ԶՊՄԿ ղեկավար կազմը, Կապանի մշակութային և հանրային գործիչներ, հյուրեր մայրաքաղաքից:

Ցուցահանդեսը բաց կլինի 2 ամիս

Ցուցահանդեսը նախատեսվում է նաև ՌԴ-ում, ԱՄԷ և ԵՄ մի շարք երկրներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում