Վրաստան

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ

ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող փողոցի երթեւեկությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսթավելի պողոտայում մեքենաների երթևեկությունը արգելափակված չէ:

Ըստ տեղական հեռուստաընկերությունների՝ մարդկանց մի մասը հավաքվել է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, որտեղ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում, ինչպես նաև ոստիկանության այն բաժանմունքների մոտ, ուր բերման են ենթարկվել ընդդիմադիրները, մասնավորապես՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում