Վրաստանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ոստիկանությունը դեկտեմբերի 4-ին խուզարկություն է սկսել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է «Mtavari Arxi» հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ կալանավորվել է «Հանուն փոփոխությունների կոալիցիա» քաղաքական ուժի առաջնորդ Նիկա Գվարամիան:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունների շարքը շարունակվում է։ Իրավապահները ստուգել են նաև «Միասնություն-Ազգային շարժում» երիտասարդական և «Դաիտովե» կազմակերպությունների գրասենյակներում։