Մշակույթ

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

1 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի վերջին ձեռքբերումներին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ներկայացվել են նաև ականավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքներից երկուսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:

Բացման խոսքում Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյն անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին՝ արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաև կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։

Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այդ մեծ ու նշանակալի իրադարձությանը մասնակցելու և իրենց աջակցելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում