Վրաստան

Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայից

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին։ 

Գիշերն ավելի վաղ ցուցարարները մի քանի ժամ շարունակ հրատեխնիկա են նետել իրավապահների ուղղությամբ։ Նրանք նաև աղբամաններով բարիկադներ են կանգնեցրել և խարույկ վառել։ Իր հերթին ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ 

Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում