Վրաստան

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ երկրի նախագահի հայցը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ երկրի նախագահի հայցը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և 30 ընդդիմադիր քաղաքական գործիչների հայցերը՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սահմանադրության խախտման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի ՍԴ-ն հայտարարել է, որ այս որոշումը վերջնական է և բեկանման ենթակա չէ։

Սահմանադրական դատարան ներկայացված հայցերը, մասնավորապես, վերաբերում էին քվեարկության գաղտնիության խախտմանը և ընտրություններին մասնակցելու հնարավորության սահմանափակումներին։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 89 պատգամավորական մանդատ (ձայների 53,93 տոկոսով), «Փոփոխությունների կոալիցիա»-ն՝ 19 (11,03 %), «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 16 (10,17 %)։ «Ուժեղ Վրաստան»-ը՝ 14 (8,81 %), «Հանուն Վրաստանի»-ն՝ 12 (7,78 %)։

Ընդդիմությունը, Վրաստանի նախագահը, Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարությունը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Որոշ ընդդիմադիր կուսակցություններ պահանջում են նոր ընտրություններ։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, որը հնարավոր է հաղթահարել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում