Վրաստան

Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված 26 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության 3 աշխատակից։ Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Բացի այդ, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։

Իր հերթին, Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի երեկոյից մինչև դեկտեմբերի 3-ի առավոտը շարունակվող ցույցի 34 մասնակից բերման է ենթարկվել։ 

Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում