Երևանում հոկտեմբերին օդում փոշու առկայությունը չի գերազանցել սահմանված նորմերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ 2024-ի հոկտեմբերին Երևանում օդում փոշու առկայությունը չի գերազանցել սահմանված նորմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն ասաց, որ արդյունքներն ամփոփում են՝ հաշվի առնելով շինհրապարակներում տեղադրված 145 կայանի տվյալները:

«Մենք չափում ենք օդում մանրահատիկ փոշու՝ PM 2,5-ի կոնցենտրացիան, որը հոկտեմբերին կազմել է 17,8 միկրոգրամ մետր խորանարդ, ինչը չի գերազանցում օրենքով սահմանված սահմանային չափը, որը 35 միկրոգրամ խորանարդ է: Միևնույն ժամանակ իրականացնում ենք PM10-ի՝ ավելի խոշորահատիկ փոշու չափումը, որը նույնպես ամսվա կտրվածքով չի գերազանցել սահմանն ու կազմել է 26, 2 միկրոգրամ մետր խորանարդ, մինչդեռ օրենսդրությամբ սահմանված է 60 միկրոգրամ մետր խորանարդ»,-տեղեկացրեց Սիրարփի Հայկազյանը:

Նրա խոսքով՝ շարունակում են համագործակցությունը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հետ: Կենտրոնից ստացել են տվյալներ, որոնց համաձայն՝ հոկտեմբերի կեսերին հարավ-արևելքից անապատային օդային հոսանքների հոսքի  և դրան հաջորդած ջերմային շրջադասության երևույթների պատճառով օդում դիտվել է փոշու պարունակության աճ, ինչը շարունակվել է նոյեմբերին: 

Սիրարփի Հայկազյանը հավաստիացրեց՝ ջերմաստիճանի անկմանը զուգահեռ փոշու կոնցենտրացիան ավելի է մեծանում, ինչը բնական է ամբողջ աշխարհում:

 

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP